Ժամանց

Բելգիացի Անդրե Մալեզը տոն է պարգևել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի երեխաներին՝ խոստանալով դա դարձնել շարունակական

6 րոպեի ընթերցում

Բելգիացի Անդրե Մալեզը տոն է պարգևել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի երեխաներին՝ խոստանալով դա դարձնել շարունակական

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիսի երաժշտական դպրոցում 2024 թվականի հունիսի 30-ին մթնոլորտը սովորականից աշխույժ է եղել․ սահմանամերձ գյուղերից շուրջ 50 երեխայի մասնակցությամբ համերգ է անցկացվել դպրոցում, որը կյանքի է կոչվել հայ ժողովրդի բելգիացի բարեկամ Անդրե Մալեզի ջանքերով։ 

Ամեն ինչ սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռմբակոծություններիցի հետո, երբ Անդրեն այցելել էր Վարդենիս ու հանդիպել  շրջակա սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։ «Երեխաները շատ ազդված էին թվում, նրանց մեջ շատ բացասական էմոցիաներ կային, բանտարկյալների նման էին։ Այդ ժամանակ մտածեցի այն երեխաների մասին, որոնց հանդիպել էի Հադրութում՝ Իռա Թամրազյանի մանկական ստեղծագործական կենտրոնում։ Ինքս ինձ հարցրի, թե ինչո՞ւ են ամեն ինչ ու շատ սիրելիների կորցրած հադրութցի երեխաներն ավելի լավ գլուխ հանում իրավիճակից և պահպանում նորմալ հոգեվիճակ։ Մտածեցի, որ, միգուցե, պատճառը մշակութային զբաղվածությունն է»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է Անդրե Մալեզը։ 

Այստեղից էլ ծագել է գաղափարը՝ մշակութային միջոցառումներ կազմակերպել Վարդենիսի սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար։ Վարդենիսցի ընկերներին հարց ու փորձ անելուց հետո փորձել է հասկանալ, ինչով կարող են զբաղվել երեխաները՝ սպորտ, մշակույթ կամ այլ բան։ Ընկերները պատմել են Վարդենիսի երաժշտական դպրոցի մասին, Անդրեն այցելել է ու հիացել՝ թե՛ վայրով, թե՛ խանդավառ ուսուցիչներով։ 

«Վարդենիսցի ընկերներս ասացին, որ սահմանամերձ գյուղերի երեխաների խնդիրն այն է, որ նրանք տրանսպորտ չունեն, որ Վարդենիսում մշակութային կամ սպորտային խմբակների մասնակցեն, այստեղից էլ գալիս է նրանց մեկուսացումը: Առաջարկեցի ավտոբուս վարձել, որն այս երեխաներին իրենց գյուղերից կվերցնի ու շաբաթը երկու անգամ կտանի երաժշտության դասերի։ Վարդենիսի քաղաքապետարանը մեզ անվճար ավտոբուս տրամադրեց, իսկ երաժշտական ​​դպրոցն առաջարկեց անվճար դասեր երեխաների համար», - ասում է Անդրեն ու կես կատակ, կես լուրջ հիշում՝ վերջին խնդիրը շատ համարձակ վարորդ գտնելն էր, քանի որ ոչ ոք չէր ուզում ավտոբուսը շաբաթական 2 անգամ քշել սահմանամերձ գյուղ։ 

«Շուրջ 3 ամիս փնտրելուց հետո գտանք վարորդ Արմանին։ Առաջին դասը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին։ Մենք շարունակում էինք ամեն շաբաթ ֆինանսավորել տրանսպորտը 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում՝ միջոցներ հավաքելով Բելգիայի անհատ նվիրատուներից»,-պատմում է Անդրեն։  

Երաժշտական խմբակին մասնակցել է շուրջ 50 երեխա, որոնք գալիս էին Վարդենիսի շրջակա 5 գյուղերից՝ Կութ, Սոթք, Շատվան, Շատրջեք և Մեծ Մասրիկ։ Անդրեն հուզմունքով է հիշում, թե ինչպես է երեխաների  դեմքին անմիջապես ուրախություն երևացել։ «Երբ արցախյան իրադարձությունների պատճառով 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերադարձա Վարդենիս, ուսուցիչները հիացած էին և ինձ ասացին, որ ծնողները նույնպես շատ ուրախ են։ Ինձ ասացին, որ այլ գյուղերից էլ են երեխաներ ուզում ծրագրին մասնակցել»,-ասում է Անդրեն ու հավաստիացնում՝ այդ երեխաներն էլ կունենան իրենց բաժին երջանկությունը։

Որպեսզի կապ ստեղծի նաև իր արմատների հետ՝ որպես հայ-բելգիական բարեկամության խորհրդանիշ, Անդրեն գաղափար է ունեցել, որ երեխաները երգեն ֆրանսերեն, ուսուցիչներն անմիջապես ու մեծ սիրով համաձայնել են։ 

«Կնոջս՝ Մարի-Հելենին խնդրեցի երգերի գաղափարներ տալ, որ կապված կլինեն Բելգիայի հետ, և մենք ցուցակ կազմեցինք: Հետո ես խնդրեցի իմ փոքրիկ տղային լսել բոլոր երգերը, որպեսզի տեսնեմ, թե որն է նա ավելի շատ հավանել։ Ես ընտրեցի առաջինները նրա  հավանածների շարքից, այդ թվում՝ «Sacré Charlemagne»-ը, որ բոլոր երեխաները շատ են սիրում։ Երբ 2024 թվականի հունվարին վերադարձա Հայաստան, երաժշտական ​​դպրոցին փոխանցեցի երգի նոտաները։ Ստանալուց 5 րոպե անց ուսուցիչներն արդեն դաշնամուրի վրա նվագում էին դրանք։ Նրանք իսկապես անհավանական են»,-պատմում է բելգիացի Անդրեն ու չի թաքցնում իր մեծ սերն ու հիացմունքը Հայաստանի հանդեպ, ուր առաջին անգամ այցելել է պարզապես պատմության հանդեպ հետաքրքրությունը բավարարելու համար, սակայն Արցախյան երկրորդ պատերազմը հարաբերությունների այլ հորիզոն է բացել։ 

Խմբակին մասնակցած երեխաները երաժշտական դպրոցում կայացած դասընթացներից հետո հունիսի 30-ին կայացած համերգի ժամանակ մեծ խանդավառությամբ կատարել են իրենց սովորած երգերը։  

Անդրեի խոսքով՝ այս նախագիծը կշարունակվի նաև հաջորդ տարի։ Հիմա Բելգիայում ակտիվորեն միջոցներ է հայթայթում, որպեսզի սահմանամերձ գյուղերի երեխաների երազները շարունակեն գունավոր մնալ և չխամրեն։ 

«Շատերին են հուզել այս երեխաները։ Ինձ հետ կապվեցին նույնիսկ բելգիահայ մի միությունի, առաջարկեցին Բրյուսելում բարեգործական համերգ կազմակերպել նրանց համար: ԵՄ խորհրդի իմ ընկերները նույնպես փորձում են միջոցներ գտնել։ Եթե ​​մեզ հաջողվի բավարար միջոցներ հայթայթել, ապա հաջորդ տարի կկազմակերպենք երկրորդ ավտոբուսը, որը ևս 50 երեխաների Վարդենիսի 2-րդ երաժշտական ​​դպրոց կբերի 5 գյուղերից», - հավելեց Անդրե Մալեզն ու կրկնեց՝ երեխաներին երջանիկ տեսնելը շարժիչ ուժ է։ 

 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Հայաստան

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Հայաստան

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում