Միացյալ Նահանգներ

Օրբանը հանդիպել է Թրամփին

2 րոպեի ընթերցում

Օրբանը հանդիպել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի ուշ երեկոյան Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օրբանը հանդիպումը բնութագրել է որպես «Խաղաղության առաքելություն 5․0»։

«Մենք քննարկեցինք խաղաղության հասնելու ուղիները։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ նա պատրաստվում է լուծում գտնել», - գրել է Օրբանը X սոցիալական հարթակում։ 

Մեկ այլ գրառման մեջ Օրբանը գրել է, որ շարունակել է խաղաղության առաքելությունը Մար-ա-Լագոյում։

«Նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ժամանակ ապացուցեց, որ խաղաղության մարդ է։ Նա կրկին դա կանի», - հավելել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հրապարակայնորեն աջակցել է Թրամփի վերընտրվելու արշավին, իսկ վերջերս ասել է, որ «շատ մեծ հավանականություն կա», որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կպարտվի ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 5-ին։

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

Օրբանի հանդիպումները մեծ քննադատության են արժանացել ԵՄ-ում։ 

 

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Աշխարհ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Աշխարհ

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Աշխարհ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Աշխարհ

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում