Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

1 րոպեի ընթերցում

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում ընթանում է  հայազգի 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ շինծու քրեական գործով դատավարությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավարության մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Բեգլարյանին առաջադրված են  Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգում), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 279 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցություն)  318 (Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով շինծու մեղադրանքները: 

ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

Ըստ հայկական կողմի՝ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում