Մեկնարկել է նոր մագիստրոսական ծրագիր՝ միտված շրջակա միջավայրի վրա ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը նվազեցնելուն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթությունից դեպի էկոլոգիա. շրջակա միջավայրի վրա  ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը  նվազեցնելու, ինչպես նաև համապատասխան կարողություններով և կրթական հիմքով մասնագետների բացը լրացնելու նպատակով ստեղծվել է հատուկ մագիստրոսական ծրագիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ծրագրի համակարգող, Ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը՝ նշելով, որ մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է AFISHE Էրազմուս+  ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի,  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համատեղ աշխատանքով:

«Հայաստանում և Ուկրաինայում նոր մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ՝ AFISHE նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:Այն  համարժեք կլինի եվրոպական համանման առաջատար ծրագրերին, կարձագանքի  ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդի համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը: 

AFISHE նախագծի շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև։ Այն կծառայի որպես հարթակ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, որը կզարգացնի  էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն ու գործունեությունը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ գործարքին համապատասխան»,-նշեց Համբարձումյանը:

Նա ընդգծեց՝ նոր կրթական ծրագրի ստեղծման համար հիմք են ծառայել աշխատաշուկայում նախօրոք կատարված հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ ոլորտում առկա է  համապատասխան կարողություններով և կրթական հիմքով մասնագետների մեծ բաց,  ձկնային տնտեսությունների ստեղծման և կառավարման կարողություններով մասնագետների պատրաստման, վերապատրաստման բազայի բացակայություն, թիրախային լաբորատորիաների բացակայություն և որոշ լաբորատորիաների թույլ զինվածություն համապատասխան սարքերով, ինչպես նաև գիտակրթական կենտրոնների և համապատասխան տնտեսությունների միջև թույլ կապ։ 

Ստեղծվող նոր կրթական ծրագիրը կլրացնի այն բացը, որն առկա է ակվակուլտուրային և ձկնային տնտեսության ոլորտում։ Համբարձումյանը հավելեց՝ համապատասխան կարողություններով մասնագետների պատրաստման և վերապատրաստման միջոցով կպատրաստվեն մագիստրոսներ, ովքեր կկարողանան նախագծել, ստեղծել և կառավարել ձկնային տնտեսություններ՝ հիմքում ունենալով գործունեության էկոլոգիահենք մոտեցումը։ 

«Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում իրականացվում են տարատեսակ կրթական ծրագրեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են ակվակուլտուրային և ձկնային տնտեսությանը, սակայն դրանք ունեն որոշակի և հստակ ուղղվածություն, օրինակ՝ հիդրոէկոլոգիա, ջրային կենդանիների կենսաբանություն, ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա և այլն: Ցավոք, այս մասնագիտական ուղղվածությունները չեն փակում այն կարևորագույն բացը, ինչը ներկայում առկա է ոլորտում»,- ընդգծեց ծրագրի համակարգողը: 

Ըստ նրա՝ կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն միավորում է անհրաժեշտ կրթական մոդուլները և վերջնարդյունքները, ինչն անհրաժեշտ է ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ոլորտի առկա մասնագետների վերապատրաստման համար։  

««Ձկնային տնտեսություն» կրթական ծրագրի որակն անխզելիորեն կապված է արտադրության հետ, այդ պատճառով ուսումնական գործընթացում մեծ տեղ է հատկացված արտադրական և հետազոտական պրակտիկաներին: Դրանք պարտադիր ուսումնական բաղադրիչներ են և անմիջապես ուղղված են հմտությունների ամրապնդմանն ու հետազոտական աշխատանքի իրականացմանը: 

Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նշեց, որ արագ փոփոխվող կյանքում կրթական ծրագրերը չեն կարող նույնը մնալ:

«Մեզ մոտ մշտապես խնդիր է դրված, որ գոյություն ունեցող կրթական ծրագրերն անընդհատ լրամշակվեն, բարելավվեն և համապատասխանեցվեն ժամանակի պահանջներին: Իսկ AFISHE-ն  հենց նմանատիպ ծրագիր է, որը թույլ կտա առաջատար մասնագետներ պատրաստել նոր մոտեցումներով»,-նշեց Զաքոյանը:

Ծրագրի շրջանակներում բացվել են մի քանի լսարան-լաբորատորիաներ,  որոնք կնպաստեն դասապրոցեսի արդյունավետ իրականացմանը:

Ագրարային համալսարանն արդեն ստացել է համապատասխան լիցենզիան, և   ընդունելությունն արդեն բաց  է բոլոր ցանկացողների համար: 2024 թվականի սեպտեմբերի 1-ից  կմեկնարկի մագիստրոսական ծրագրի առաջին կուրսը: 

Գայանե Գաբոյան 

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը