Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Բաքվի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի քաղաքական կամքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Բաքվի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի քաղաքական կամքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բյարամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ևս մեկ անգամ վերահաստատել է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու Երևանի քաղաքական կամքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ինչպես հայտարարվել է, Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը՝ նպատակ ունենալով տևական խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում», - գրել է Արարատ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում