ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը հուլիսի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ մշտական  ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայերեն العربية English Español Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ