Մշակույթ

Համաշխարհային պրեմիերա. հասանելի են Ազնավուրի երաժշտության սիմֆոնիկ կատարումները

4 րոպեի ընթերցում

Համաշխարհային պրեմիերա. հասանելի են Ազնավուրի երաժշտության սիմֆոնիկ կատարումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։

Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոմայի կատարմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք  ձայնագրվել էին աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակի ներքո։ 

«Ազնավուրյան երաժշտությունն իմ արյան մեջ է, ես լսում էի նրան, երբ դեռ փոքր էի, լսում էինք տանը, հետո երբ սովորում էի Գերմանիայում, անդադար ականջակալներով լսում էի Ազնավուրի ու էդիտ Պիաֆի երգերը:  Նրա երգերի բառերում պատմություններ են, երբ նվագում եմ, լսում եմ նրա ձայնը և աչքերիս առաջ տեսնում եմ մեծ արտիստին»,- նշել է աշխարհահռչակ թավջութակահարԿամիլ Թոման: 

Նախագիծը ֆինանսավորվել է Ակբա բանկի 250 հազարից ավելի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից գոյացող միջոցներով,  որոնցից Ակբա բանկն իր սեփական շահույթի հաշվին  միջոցներ է ուղղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Ակբա բանկի հետ հեշտ է լինել բարերար. ընդամենը պետք է ունենալ Ակբա բանկի Visa Բարերար քարտը, դրանով կատարել վճարումներ և բանկն իր եկամուտների հաշվին որոշակի գումարներ կփոխանցի «Հայաստան»  համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«Որոշեցինք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկու նախագիծ իրականացնել. առաջինն «Ազնավուրիանա» ալբոմի թողարկումն էր, երկրորդն այս հատուկ համերգն է: Այսօր Հայաստանի մշակութային կյանքում խոշոր ու լուրջ իրադարձություն է. մենք ներկայացնում ենք ոչ միայն սիմֆոնիկ նվագախումբը, ոչ միայն Ակբա բանկն ու «Հայաստան»  համահայկական հիմնադրամը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նման նախաձեռնությամբ կարողացանք Շառլ Ազնավուրի ժառանգությունը բերել ինստրումենտալ մշակույթ: Մեծ ձեռքբերում է «Դոյչե Գրամաֆոնի» նման մեծագույն ինստիտուտի կողմից ձայնագրվելը, որը տալիս է միջազգային ճանաչում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Այս նախաձեռնությունը կարևոր է Շառլ Ազնավուրին ներկայացնելու համար հենց որպես կոմպոզիտոր։ Նրա մեղեդիները հնչում են թավջութակով, որը, ինչպես հայտնի է, մարդկային ձայնին ամենամոտ գործիքն է»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Ավելի  քան տասը տարիների ընթացքում Ակբա բանկը  շուրջ 700 մլն դրամ է փոխացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին: Կուտակված միջոցներն օգտագործվում են տարբեր  ծրագրերի իրականացման համար՝ կրթությունից մինչև մշակույթ ու վերականգնողական էներգիա:  

Ազնավուրյան ժառանգությունը սիմֆոնիկ գործիքավորմամբ ներկայացնելու համար ձայնգրություններ են կատարվել Փարիզում և Երևանում:  Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրյալ արտիստներ: 

Ալբոմը հասանելի է «Դոյչե Գրամաֆոնի» պաշտոնական կայքէջում և բոլոր հայտնի երաժշտական հարթակներում: 

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում