ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին 30 մլն եվրոյի տրամադրումը՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել սառեցնել այն 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստան՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում կայացած միջազգային խորհրդաժողովում։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Այս պահին  30 միլիոն եվրո գումարը, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է», - Գերչինսկիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Դիվանագետի խոսքով՝ դա ԵՄ-ի կողմից ձեռնարկված դեռ միայն առաջին քայլն է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ 

«Մեր ուղղակի աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի։ Մենք կաշխատենք այդ ուղղակի աջակցությունը փոխանցել քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին»,- նշել է Գերչինսկին։

Վրաստան

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, Վրաստանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները