Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դվին երաժշտական սրահում հուլիսի 3-ին  կայացել է խաղային ոլորտի 2-րդ՝ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 3 333 000 FTN։ Խաղային արդյունաբերության այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, Endorphina-ն, Tom Horn Gaming-ը, Aviatrix-ը և Rubyplay-ը B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 70-ից ավելի միջազգային ընկերությունների թվում են։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 9 անվանակարգում։  «Լավագույն FTN կազինո խաղ» անվանակարգում կան 2 հաղթողներ՝ «Aviatrix» ընկերության «FTN Aviatrix»-ը և «PopOK Gaming»-ի «Fast Fruits» խաղը։ «Լավագույն խաղային սյուժե» է ճանաչվել «Tom Horn Gaming»-ի «Biggy Winnie feat. Mr. First» խաղի սյուժեն։ «Լավագույն Bahamut խաղ»-ը «Voznisoft»-ի «VaultWin»-ն է։ «Լավագույն խաղային դիզայն»-ով են առանձնացել «Lambda Gaming»-ի «Candy Splash» և «Platipus»-ի «First of Olympians» խաղերը։ «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ» անվանակարգում հաղթել է «Pascal Gaming»-ի «Bahamut» խաղը։ «Առցանց խաղատան լավագույն խաղը» «Peter & Sons»-ի «Wild Wild Fishing»-ն է։

Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի  «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը։ «Խաղասերների ընտրություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «Wicked Games»-ի «Eye of Bahamut» խաղը։

«Տեխնիկական առաջադրանքներում հստակ ձևակերպել ենք ոչ միայն այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում», - նշել է B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն են ստացել աջակցել քվեարկությանը։

3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվել է 9 լավագույնների միջև և ուղղվել է հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում