Սպորտ

Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում կլինի «Կրասնոդար»-ի ավագը

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում կլինի «Կրասնոդար»-ի ավագը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում կլինի «Կրասնոդար»-ի հիմնական ավագը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը: Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդար»-ի ավագը դարպասապահ Սաֆոնովն էր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում