Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։

Այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկացած ասպեկտ այս կամ այն կերպ կապված է գիտության հետ։

Վեց օր շարունակ Ազատության հրապարակում անցկացվելու է Գիտության փառատոն, որին զուգահեռ, մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ։

Երեք թեմատիկ մասերի բաժանված Գիտության փառատոնի այցելուները հնարավորություն կունենան շփվել գիտնականների հետ, տեսնել ու մասնակցել հետաքրքիր գիտափորձերի, սեմինարների, դասախոսությունների, քննարկումների, ցուցադրությունների, մրցույթների և այլն, առնչվել ժամանակակից գիտական ձեռքբերումներին, իրենց աչքերով տեսնել, թե ինչպես է գիտական ստեղծագործ միտքը երևակայականը դարձնում իրական։

Ապակենտրոնացված միջոցառումների ընթացքում մանկապարտեզների ու դպրոցների սաները հնարավորություն կունենան մասնակից դառնալու բազմապիսի գիտափորձերի ու խմբային նախագծերի, որոնք ներառելու են գրեթե բոլոր գիտակարգերը, իսկ բուհերի ուսանողների համար միջգիտակարգային համագործակցության շրջանակներում կազմակերպվելու են դասախոսություններ ու սեմինարներ։

Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսում են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կխոսեն գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։

Առաջին փոդքաստի հյուրերն են «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը և «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները