Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն ասել է, որ հանրապետության չեզոք կարգավիճակը չի խանգարում նրան ՆԱՏՕ-ի գործընկեր լինել։ 

«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պոպշոյը: 

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։ 

Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։

«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական ​​գործընկերության ծրագրով։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին