Քաղաքականություն

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիան կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտել է Բուլղարիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիմիտար Գլավչևը, փոխանցում է Novinite-ը։ 

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք պետք է հանդես գանք խաղաղ բանակցությունների օգտին, որոնցում Բուլղարիան հանդես կգա որպես միջնորդ։ Ի՞նչը կարող է դրանից լավ լինել: Հենց դա կառաջարկեմ, դրանում ոչ մի խնդիր չկա», - ասաց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում