Քաղաքականություն

Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել

2 րոպեի ընթերցում

Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը  հորդորում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Ուիլսոնն այս մասին ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում Հայաստան այցի շրջանակում հրավիրված ասուլիսում: 

Նա նկատեց՝ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, Ադրբեջանն օգտվում է իր նավթային և գազային ռեսուրսներից: ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում է, որովհետև գիտակցում է այն առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել: Դա շահեկան կլինի բոլորի համար: Եվ մենք ուզում ենք նաև հորդորել, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,–ասաց Ուիլսոնը:

Նա հավելեց, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսական, մարդասիրական աջակցության հարցերով, օգնել, որ ձևավորվի ամուր, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակություն կայուն, ապահով տարածաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում