Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ–ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում: 

«Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում ժողովրդավարության ուղղությամբ ձեր կողմից իրականացվող բարեփոխումների համար»,–ասաց սենատորը: 

Նա հավելեց, որ Հայաստանը առաջատար է ժողովրդավարության ասպարեզում այս դժվարին տարածաշրջանում: 

Պատվիրակությունը Հայաստան այցով մեկ անգամ ևս ընդգծում է երկու երկրների միջև ամուր կապերը: Քարդինը  վստահեցրեց, որ այդ բարեկամությունը շարունակելու է աճել: 

«Մենք ուզում ենք մեր երկու երկրների միջև մեծացնել կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: Եվ կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ մենք ունեցել ենք»,–ասաց սենատորը:

Նա այդ գործընկերությունը կարևորեց ոչ միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների, այլ նաև աշխարհի ժողովրդավարական երկրների համար: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում