Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

3 րոպեի ընթերցում

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործադիրը բավարարել է «Սարանիստ» և «Գրին սոլուշնս» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ հուլիսի 4-ի նիստում։ 

«Գրին սոլուշնս»-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ 54931 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան և արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ և դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը անմիջապես մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 3.9 մլրդ դրամի ներդրում, որից 3.7 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը) և շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 224 մլն դրամը՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2027 թվականը, նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.85 մլրդ  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 93.6 մլն դրամ:

«Սարանիստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման նպատակով։ Ընկերությունը գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզում։ Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 365 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 630-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 800 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40 մլն դրամ:

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում