Երևան

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի շենքի մոտ հունիսի 12-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բուժհաստատությունում է գտնվում ընդամենը մեկ քաղաքացի, որի վիրահատություններն անցել են բարեհաջող, նա հիմա գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Ունենք ընդամենը մեկ պացիենտ, որը մի քանի վիրահատական միջամտություններ ուներ, վիրահատությունները բարեհաջող ընթացել են, և նա հիմա ապաքինման շրջանում է»,- իր խոսքում նշել է Ավանեսյանն՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ հարցին։

Առողջապահության նախարարը նաև նշեց, որ պացիենտը դեռ պետք է վերականգնողական ընթացք էլ անցնի, որպեսզի հնարավորինս վերականգնվի նրա ձեռքի ֆունկցիոնալությունը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում