Քաղաքականություն

Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

3 րոպեի ընթերցում

Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ չեղարկվել է Բաց Ռադիոյի (Açık Radyo) լիցենզիան․ պատճառն ապրիլի 24-ին ռադիոյի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթն է։  

Խորհուրդը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չի կատարել։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռադիոյի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք հեռարձակումը կասեցնելու մասին որոշումը չեն կատարել, քանի որ ավելի վաղ դատարան էին դիմել և բողոքարկել այդ որոշումը, սակայն Բարձրագույն խորհուրդը, չսպասելով դատարանի որոշմանը, կայացրել է ռադիոկայանին լիցենզիայից զրկելու որոշում։ Ռադիոյից նաև փոխանցեցին, որ իրենք վճարել էին որպես տուգանք սահմանված գումարի մի մասը։ 

9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում է ընդունել,  քանի որ չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։   

1995 թվականից հեռարձակվող ռադիոյի երեսուն տարվա ջանքերը մեկ որոշմամբ հողին են հավասարվեցվում։ Թուրքիայի ավելի ժողովրդավար և լայնախոհ մտավորականությունն անհանգստացած է, բայց զարմացած չէ, քանի որ Բարձրագույն խորհրդի կողմից լռեցնելու նպատակով պատժված ոչ իշխանամետ լրատվամիջոցների ցուցակը երկար է։ 

Բաց Ռադիոն իր ստեղծման առաջին իսկ օրից պաշտպանել է մարդու  հիմնարար իրավունքներն ու ազատությունները, խթանել բազմամշակութային կյանքը, մշակույթների և ինքնությունների միջև հարաբերությունները։ Ռադիոյում արդեն երկար տարիներ է՝ եթերաժամ ունի նաև ԱԿՕՍ շաբաթաթերթը։ Ռադիոն մինչ այսօր 1300-ից ավելի կամավորների ջանքերով ավելի քան 1200 հաղորդում է պատրաստել քաղաքականության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակույթի, բնապահպանության և շատ այլ ոլորտների վերաբերյալ։ 

Ռադիոյի անձնակազմն ու տնօրինությունը իրավական բոլոր ուղիներով փորձելու է պաշտպանել իրենց իրավունքները և դեմ դուրս գալ մամուլի ազատության դեմ իրականացվող բռնաճնշմանը։ 

 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Քաղաքականություն

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

Քաղաքականություն

Բուլղարիան կառաջարկի միջնորդ դառնալ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններում

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

Թուրքիա

Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար

Վարչապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Քաղաքականություն

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու երկրների կազմակերպության աջակցությունն Իսրայելի դեմ դատական գործում

Թուրքիա

Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու երկրների կազմակերպության աջակցությունն Իսրայելի դեմ դատական գործում

Մոլդովայի վարչապետը խոսել է եվրաինտեգրման առավելությունների մասին

Քաղաքականություն

Մոլդովայի վարչապետը խոսել է եվրաինտեգրման առավելությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում