Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում գտնվում են Գեղարքունիքի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այցի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հաստատումն է։ 

Հովհաննես Հովեյանը  ֆրանսիական կողմին ներկայացրել է Մարտունի համայնքի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները, համայնքում գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ 

Հյուրերի մոտ հետաքրքրություն է առաջացրել Մարտունի համայնքում մեծ մակերեսներով արոտավայրեր ունենալու փաստը, որը մեծ հնարավորություններ է ընձեռում ոչխարաբուծության զարգացման համար, ու նրանք առաջարկել են  ներդրումներ կատարել այդ ոլորտում՝ շեշտը դնելով նոր ցեղատեսակների ներմուծման վրա:

Ֆրանսիական կողմին հետաքրքրել է նաև այգեգործության ոլորտը, որը ևս զարգացման տեսանելի հեռանկարներ ունի: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են՝ համատեղ ու  ամբողջական ուսումնասիրություններ իրականացնելուց հետո անցնել գործնական քայլերի: 

Հովհաննես Հովեյանը  ողջունել  ֆրանսիական պատվիրակության անդամների ներկայացրած առաջարկը՝ նշելով, որ համագործակցության իրականացման արդյունքում Մարտունի համայնքը կունենա  ժամանակակից, զարգացած գյուղատնտեսություն: 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում