Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթի պահանջով հանրագիրն արդեն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 

Նշվում է, որ երկրի Ազգային ժողովին ուղղված հանրագիրն այդ քանակության ստորագրությունները հավաքել է 10 օրում։ Գործակալության տվյալներով՝ հանրագրին հավանություն են տվել նաև առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցության պատգամավորները։

Խորհրդարանական հանձնաժողովում հանրագրի քննարկման համար այն ​​պետք է ստորագրի 50 հազար մարդ՝ մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետև այն կարող է ներկայացվել խորհրդարանի քննարկմանը լիագումար նստաշրջանի ընթացքում:

 

Հայերեն

ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին

Պաշտոնական Դամասկոսը հայտնել է սիրիական ապրանքների նկատմամբ սահմանափակումները վերացնելու Թուրքիայի որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը

OpenAI-ի ղեկավարը կարեկցանք է հայտնել Մասկին

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

ԱՄՆ-ը զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին