Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի ցույց տված «Գորշ գայլեր»-ի ժեստի համար

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի ցույց տված «Գորշ գայլեր»-ի ժեստի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ 

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։ 

Նիդերլանդների դեմ Թուրքիայի հաջորդ խաղը կկայանա հուլիսի 6-ին Բեռլինում: 

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում