Մարզեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած ոռոգման նպատակներով Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին՝ լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա, ինչը 11 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 

Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 157 մլն 432 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով հունիս ամսի ընթացքում Հրազդանի հունով բաց թողնված ջրի քանակը կազմել է 25 մլն 229 հազար խմ։ 

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

2024 թվականի մայիսի 3-ից մինչ հուլիսի 3-ն ընկաժ ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով։ 

Խոսրով  Խլղաթյան  

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում