Քաղաքականություն

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կմատակարարի խոստացված 24 F-16 կործանիչների մի մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Նիդեռլանդների կառավարությունը:

«Կիևին ինքնաթիռներ մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունները ստացվել են»,-խորհրդարանին ուղղված նամակում ասել է պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

Անվտանգության նկատառումներից ելնելով` նա հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ կլինի առաջին խմբաքանակում, և երբ դրանք կհասնեն Ուկրաինա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում