Աշխարհ

Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ է զոհվել Մեքսիկայի հարավի Չիապասի նահանգում նարկոկարտելների միջև բախման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Excelsior պարբերականը՝ վկայակոչելով Մեքսիկայի նահանգի հանրային անվտանգության նախարարությանը։

Նշվում է, որ Սինալոա կարտելի և նրա ազդեցությունը վիճարկող տեղական հանցավոր խմբի ներկայացուցիչների միջև զինված բախումը տեղի է ունեցել հունիսի 29-ին Չիապասի Լա Կոնկորդիա մունիցիպալիտետում։

Պարբերականի տվյալներոեվ՝ պատահարի վայր ժամանած իրավապահները  հայտնաբերել են պիկապ, որի թափքում եղել է 15 մարմին։ Եվս երկուսին մահացած են գտել խցիկում, իսկ երեքին՝ արտոմեքենայի մոտ: Բոլոր մահացածները հրազենային վերքեր են ունեցել: Նրանցից չորսի մոտ եղել են Չիապասի նահանգին սահմանակից Գվատեմալայի փաստաթղթեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում