Տնտեսություն

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

3 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին՝ Իզերի գյուղատնտեսական պալատի փոխնախագահ Ժակլին Ռեբուֆեին, ագրոտնտեսագետ Վալերի Մորիե-Ժենուին, ֆրանսիական գյուղատնտեսական կրթության հայաստանյան ցանցի օժանդակող Էվելին Բոհունին, ովքեր մարզպետի հրավերով գտնվում են Գեղարքունիքի մարզում։

Կարեն Սարգսյանը խոսել է մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, ներդրումային խոշոր ծրագրերի, գրանցված արդյունքների ու այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են նպաստել մարզի գյուղատնտեսության առաջընթացին։ 

Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրել են Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ ուժերով ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։ 

«Մեր մարզում տարիներ շարունակ մարդիկ վարել են ավանդական գյուղատնտեսություն, որի արդյունքում մենք հիմնականում գործ ունենք նվազ եկամտաբերության ու բարձր ինքնարժեքի հետ։ Համագործակցության մեր նպատակը պետք է լինի հետևյալը՝ ֆրանսիական փորձի հիման վրա զարգացնել այնպիսի մշակաբույսերի ցանքեր, որոնք կապահովեն բարձր եկամտաբերություն ու համեմատաբար ցածր ինքնարժեք։ Նույնը կարելի է կիրառել անասնաբուծության, անասնապահական մթերքների արտադրության ոլորտներում։ Կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ու տեսանելի արդյունքներ գրանցել»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչները նույն օրը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանդիպել են մարզի տարբեր համայնքապետարանների գյուղոլորտի ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ։ 

Այնուհետ ֆրանսիացի մասնագետներն այցելել են Գավառի գյուղատնտեսական քոլեջ։

 

Խոսրով Խլղաթյան

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Մշակույթ

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի ղեկավարներից ևս մեկը

Իրավունք

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի ղեկավարներից ևս մեկը

Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Իրավունք

Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

Իրավունք

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

Չարենցավանի «Վան»-ը նոր համալրում ունի

Սպորտ

Չարենցավանի «Վան»-ը նոր համալրում ունի

Հայաստանի սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներով պայմանավորված Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հայաստան

Հայաստանի սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներով պայմանավորված Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան. Փաշինյանը՝  Նիդերլանդների գործընկերոջը

Քաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան. Փաշինյանը՝ Նիդերլանդների գործընկերոջը

ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր  հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո

Իրավունք

ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

Մարզեր

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Ջո Բայդենին

Միացյալ Նահանգներ

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Ջո Բայդենին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում