Իրավունք

Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

Մինչ օրս ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ, 1 շարժական գույք, շուրջ 687 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։  

«Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց»,- ասաց Վարդապետյանը։ 

Գլխավոր դատախազը հայտնեց, որ ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: «Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն՝ որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝  14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ»,- եզրափակեց Վարդապետյանը։

 

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Իրավունք

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

ԱՍՀ նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Հայաստան

ԱՍՀ նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Հայաստան

Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Քաղաքականություն

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում