Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը  հուլիսի 1-ին հանդիպել է Բելգորոդի հայկական  համայնքի ներկայացուցիչների հետ։ 

«Հայկական և ռուսական ազգային համայնքները երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հիմքն են։ Մենք ունենք ընդհանուր պատմություն միասնական պետության կազմում` Ցարական Ռուսաստանից մինչեւ Սովետական Միություն։ Եւ այսօր ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջանում, երբ ամենուր տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք ազդեցություն են ունենում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի վրա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում նշել է դեսպանը` ընդգծելով, որ նորագույն պատմության ընթացքում հայ ժողովուրդը Ռուսաստանի Դաշնության հետ արժանավայել ճանապարհ է անցել։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ՌԴ Բելգորոդի մարզում է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում