Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:
 
Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի «Փափազյան», Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:
 
Ըստ աղբյուրի՝ ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատողների մասնագիտական աճի նպաստմանը: Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միտումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:
 
Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:
 
Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:
 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում