1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«2023 թվականի ապրիլին Երևան քաղաքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի տեղաբաշխման և տեղավորման կարգը հաստատելու մասին որոշմամբ որոշ փոփոխություններ է եղել, որի համաձայն Երևան քաղաքում չեն կարող մեծ տեղեկատու դաշտով վահանակներ տեղաբաշխված լինել։ Այսինքն՝ պետք է լինեն փոքր չափի վահանակներ»,-ասել է Երևան քաղաքի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում