Քաղաքականություն

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 27-ին դաշինքի կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին` ԵՄ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կատարած նրա այցի ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունում։

«Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ նախնական ոչ մի միջոցառում ԶԼՄ-ների համար պլանավորված չէ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում