Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հունիսի 27-ի նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

«Նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս 69 հաստիք է։  

Քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թվականին պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել էր, և դրանով որոշ չափով մեղմվեց նրանց ծանրաբեռնվածությունը»,-նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է։

«2023 թվականին պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թվականին գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ։ Օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը հանրային պաշտպանի ծանրաբեռնվածության կեսն է»,-եզրափակեց Կարապետյանը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ