Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի»,- իր խոսքում ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Նշվում է, որ միջոցառման նպատակն է եղել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։

Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն (առցանց), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը:

Ողջունելով հյուրերին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկումը մի հարթակի գործարկման մեկնարկ է, որի միջոցով կրթական և ակադեմիական բնագավառում ատելության խոսքին վերաբերող հարցերը հնարավոր կլինի արագ և արդյունավետորեն հասցեավորել: Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի:

«Խնդիրներն ունեն պատշաճ հասցեավորման անհրաժեշտություն: Վերջին տարիների մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խտրական խոսքը, ատելության խոսքը տարածվում են շատ լայն ծավալով, այդ թվում՝ նաև ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը ցավալի է: Այս խումբ անձինք պետք է օրինակելի վարքագիծ դրսևորեն, քանի որ կրթում և դաստիարակում են մեր երիտասարդներին»,- ասել է Պաշտպանը:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան անդրադարձել է անցանց և առցանց տիրույթում ատելության խոսքի զարգացումներին, դրսևորումներին և միտումներին։ Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղելու Մարդու իրավունքների պաշտպանին։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է, որ կրթությունն առանցքային դեր ունի ատելություն պարունակող խոսքի և խմբակային նպատակաուղղված բռնության ի հայտ գալուն հակազդելու հարցում: Կրթական տեսանկյունից ատելության խոսքի խնդրի լուծումը ներառում է հատուկ միջոցներով կրթական քաղաքականության և ծրագրերի ուժեղացում՝ ատելության խոսքին հակազդելու համար:

ՄԻՊ գրասենյակը հավելում է, որ քննարկումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

Տեղադրություն

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

Հայաստան

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Պատահար

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Իրավունք

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստան

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում