Պատահար

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 28-ին, ժամը 11։07-ին տեղեկություն է ստացել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ապրիլից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ուղղությամբ աստիճանաբար ակտիվացել է սողանք, ինչի հետևանքով Գետամեջ գյուղի 13-րդ փողոցի ճանապարհի մոտ 50 մ հատվածում առաջացել են ճաքեր, Պտղնի գյուղում վնասվել են Այգեգործական 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա քարե օժանդակ շինությունը, մյուս տան թոնրատունը, քարե օժանդակ շինությունը (մոտ 60 քմ), լողավազանը և երկաթբետոնե պարիսպը։

Սողանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներին, Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն, Նոր Հաճնի համայնքապետարան և ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն։

Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են ուսումնասիրություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում