Հայաստան

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սպիտակ քաղաք և հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սպիտակ քաղաքը եղել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնը։ Քաղաքը ոտքի է կանգնել և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Քաջայր Նիկողոսյանին և սպիտակցիներին իրենց ընդունելության և այս կյանքի դասի համար»,- գրել է դիվանագետը։

Նա նաև այցելել է Սպիտակի Դանիել Սահակյանի անվան դպրոց, որը վերանորոգվել ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից։

«30 տարի առաջ այս դպրոցի հիմնադրումից ի վեր ֆրանսիական աջակցությունը չի դադարում»,-գրել է նա։

Կարդացեք հոդվածը` فارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում