Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 28  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի և լուսավորության արտաքին ցանցեր։ 

Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 34 միլիոն 946 հազար 470 դրամ, որից 24 միլիոն 462 հազար 529 դրամը ՀՀ կառավարության, 10 միլիոն 483 հազար 471 դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ 

Ախպրաձորի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում  Ախպրաձորում ոռոգման ջրատարի արտաքին ցանց է կառուցվել՝ երկաթյա խողովակաշարով,  450 գծամետր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից  և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ 

 Ծրագրի իրականացման շնորհիվ  ապահովվել է Ախպրաձորի բոլոր տնտեսությունների տնամերձ հողամասերի ոռոգման ջրի մատակարարումը։ 2024 թվականի  ոռոգման շրջանի սկզբից  ջուրն արդեն տնտեսություններին կմատակարարվի երկաթյա բոլորովին նոր ու փակ խողովակաշարով, որի արդյունքում գյուղի բոլոր տնամերձերը, շուրջ 15 հեկտար, ոռոգման ջուրը ստանում են  ժամանակին եւ անկորուստ։ 

Ախպրաձորի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 46 հազար 470 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից ու ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ախպրաձորում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1000 մետր երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 33 լուսատուների տեղադրմամբ։ Ծրագրի իրականացման շնորհիվ Ախպրաձորը լուսավորվել է ամբողջությամբ՝ լրացնելով վերջին տարիներին կառուցված արտաքին լուսավորության ցանցի կիսատ մնացած հատվածները։

Խոսրով Խլղաթյան

Բաժին

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում