Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 30-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացել, որ Աստղաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենային. ավտոմեքենաները կողաշրջվել են:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Դ. Թ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում