Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էնդրյու Կարուանա Գալիցիան գրել է. «Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան, ինչպես նաև տեղեկանալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Երևանի երկխոսության հետ կապված ձեր ծրագրերի մասին և խոսել այն մասին, թե ՀՏՖ-ն նչպես կարող է նպաստել երկուսին էլ»:

Նա նաև տեղադրել է Միրզոյանի հանդիպումների մասին լուսանկարների շարք՝ որն X-ում տեղադրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում