Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1991 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Թ.). «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում, կա գազի արտահոսք: 

Նշվում է, որ փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Հ.-ի (ծնված 1992 թ.) դին, վարորդին և ուղևոր Ա. Ս.-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դին՝ դի տեղափոխող ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում