Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2023 թվականի դեկտեմբերից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում մեկնարկել է Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի «Թող լինի այգի» ծրագիրը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում իրականացվել են հանդիպումներ ու քննարկումներ, որոնց առանցքում եղել է ապագա այգու տեսլականը: Այդ հանդիպումների ընթացքում  էլ ծնվել է  փոքրիկ պուրակ ունենալու գաղափարը, որն այս օրերին կյանքի է կոչվել շինարարական աշխատանքների տեսքով:

 Արդեն  իրականացվել են հարդարման աշխատանքներ, կառուցվել է ճեմուղի և սալիկապատվել, պուրակի տարածքն ապահովված է հոսանքով, տեղադրվել են տեսախցիկներ, նախատեսվում է տեղադրել նստարաններ, ընթացքի մեջ է տարածքը ջրով ապահովելու հարցը, առանձնացվելու է գոտի երեխաների համար:

Սևանի համայնքապետարանի կողմից իրականացվում է նաև տարածքի հսկում և պահպանություն աշխատակցի միջոցով:

«Առջևում դեռ շատ անելիքներ կան, իսկ ամենակարևորն այն է, որ սրտացավ մարդիկ համախմբվեն երազանքի այգի ունենալու գաղափարի շուրջ, որի արդյունքում Սևանը կունենա ներկայանալի, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հանգստի ու ժամանցի վայր, որը սևանցիների հոգածության ու խնամքի շնորհիվ կծաղկի ու կդառնա երկարակյաց»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, ինչպես նաև՝ ՄԹ Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտարարել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինների անդամների համար, որին մասնակցել են նաև Սևան համայնքի ղեկավարին կից` կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամները, ներկայացրել «Թող լինի այգի» ծրագրային նախագիծը, որն արժանացել է հավանության, հաղթահարել մրցութային փուլը և համաֆինանսավորվում է Սևանի համայնքապետարանի ու ՄԱԶԾ կողմից:

 

Խոսրով Խլղաթյան

 

Բաժին

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում