Պատահար

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։20-ին, մարվել՝ 18։36-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 77 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ասբոշիֆերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում