Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

3 րոպեի ընթերցում

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  Ասֆալտապատվել է   13-րդ փողոցը, գերեզմանոց  և   Պանթեոն տանող ճանապարհները, կառուցվել է ոռոգման ջրատար ցանց։ 

Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ծախսվել է 290 միլիոն 100 հազար դրամ, որից 166 միլիոն 650 հազար դրամը ՀՀ կառավարության, 123 միլիոն 450 հազար դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ 

Ակունքի 13-րդ փողոցի ասֆալտապատման, գերեզմանոց ու պանթեոն տանող ճանապարհի գաբիոնապատման ու ցանկապատման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182,1 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրի իրականացման արդյունքում  ասֆալտապատվել է 13-րդ փողոցի  երթևեկելի մասը՝ 1121 գծամետր երկարությամբ եւ շուրջ 7000 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել են մայթեր և ջրահեռացման առուներ 500 մետր երկարությամբ, գերեզմանոց  եւ Պանթեոն տանող ճանապարհների պատնեշներ՝  270 մետր երկարությամբ, գծանշվել և  կահավորվել են ճանապարհները։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի սկզբներից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերի կեսերին։ Պատնեշի եւ ցանկապատի կառուցումներն իրականացվել են՝ գերեզմանոց եւ պանթեոն տանող ճանապարհների հաճախակի քարաթափումները կանխելու նպատակով։ 

Ակունքի ոռոգման ջրատար ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 108 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում  կառուցվել է  1,5 կիլոմետր երկարության  ոռոգման ցանց   Ակունքի երկու թաղամասերում և բնակավայրից դուրս գտնվող հատվածներում, երկաթբետոնյա կիսախողովակներով՝ տնամերձերում ու սեփականաշնորհված վարելահողերում, շուրջ 1000 հեկտարի վրա,  ոռոգման ջրի մատակարարումը ժամանակին ու անկորուստ ապահովելու նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից  և ավարտվել նույն տարվա վերջին։  

Ծրագրի շահառու են հանդիսանում Ակունք գյուղի բոլոր տնտեսությունները։ 

Բաժին

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում