Տնտեսություն

Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

3 րոպեի ընթերցում

Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։

Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»  դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները. 

·        ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,

·        գտնվում են գյուղական վայրում,

·        պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից, 

·        ունեն առնվազն 5 սենյակ։

Դրամաշնորհային մրցանակի առավելագույն  չափը 1.500.000 ՀՀ դրամ է։

Հաղթողները պարտավորվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը և այլն։

Հաղթողները  պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի ս.թ. սեպտեմբերի 1-ին։

Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։

Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն իսկ ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։

Առաջիկայում կհայտարարվի նաև ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Տեղադրություն

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

Հայաստան

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Պատահար

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Իրավունք

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստան

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում