Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Գոռ Սարգսյանը հաղթանակով են վերադառնում հայրենիք:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային թատրոնից հայտնում են, որ պարողներն այս օրերին Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցում էին International Ballet Competition-Dancing Italy մրցույթին: 

Պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Արտիստները նաև ստացել են հատուկ հրավեր՝ մասնակցելու  փորձի փոխանակման մի շարք ծրագրերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում