Մերձավոր Արևելք

Լիբանանում դեսպաններին շրջայցի են տարել Բեյրութի օդանավակայան՝ բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո

2 րոպեի ընթերցում

Լիբանանում դեսպաններին շրջայցի են տարել Բեյրութի օդանավակայան՝ բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններից հետո, թե «Հեզբոլլահ» շարժումը Բեյրութի միջազգային օդանավակայանն օգտագործում է զենք պահելու համար, Լիբանանի իշխանություններն օտարերկրյա դեսպանների և լրագրողների համար շրջայց են կազմակերպել այնտեղ՝ այդ տեղեկությունը հերքելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Arabiya պարբերականը։ 

Հրավիրվածների խմբին ուղեկցել են Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը, տրանսպորտի նախարար Ալի Համիան և տեղեկատվության նախարար Զիադ Մաքարին։ Օտարերկրյա դեսպաններին և լրատվամիջոցների աշխատակիցներին ցույց են տվել, մասնավորապես, բեռների տերմինալը և մաքսային հսկողության կետը։

«Հնարավոր չէ, որ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ պահի այնպիսի վայրում, ուր ժամանելու են օտարերկրյա դեսպանները», - ընդգծել է Մաքարին։

Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, թե «Հեզբոլլահ»-ը հրթիռներ և հրթիռային արկեր է կուտակում օդանավակայանի տարածքում։ Ընդ որում, ըստ պարբերականի, իրազեկողները հայտնել էին արտասովոր խոշոր բեռնարկղերի ժամանման մասին: Հրապարակումից հետո Լիբանանի արտգործնախարարը մամուլի ասուլիս է հրավիրել՝ հերքելով այս պնդումները։

Al-Arabiya-ն հիշեցնում է, որ Իսրայելը երկար ժամանակ մեղադրում է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում` Բեյրութի օդանավակայանի մոտ, բարձր ճշգրտության հրթիռներ և արկեր պահելու մեջ: Շարժումը հերքում է նման հայտարարությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում