Բացահայտենք Արենիի ավանդական ուտեստների համը․ հունիսի 29-ին կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Արենիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանի, Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արենի համայնքը ներկայանում է նոր զբոսաշրջային պրոդուկտով։ Առաջին անգամ Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անցկացվելու է «Տադի շորվա» խորագրով մշակութային փառատոնը: Մեկնարկը տրվելու է հունիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, Ռինդ բնակավայրի կենտրոնական հրապարակում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արենիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը տեղեկացրեց, որ մինչ փառատոնը բավական ընդգրկուն նախապատրաստական աշխատանք է տարվել։ Մասնավորապես, Արենիի տարբեր համայնքներում կատարվել են ուսումնասիրություններ՝ վերհանելու ավանդական կերակրատեսակների բաղադրատոսմերը, ինչպես նաև խաղերը, պարերը։ 

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է։ ժամանակի հետ որոշ բաղադրատոմսեր, պարեր կամ խաղեր մոռացվել են, որոշները մասամբ են պահպանվել։ Մենք խնդիր ենք դրել դրանց մասին ինֆորմացիան, հնարավորության սահմաններում, վերհանելու, ամբողջացնելու և ամենակարևորը՝ լայն հանրությանը ներկայացնելու։ Ասեմ, որ ուսումնասիրության ընթացքում վերհանել ենք 3-ից ավելի կերակրատեսակների բաղադրատոմսեր, խաղեր, որոնց մի զգալի հատվածը ներկայացվելու է փառատոնին»,-ասաց Սյուզան Մարգարյանը։ 

Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով մասնակցելու են Արենի համայնքի 9 բնակավայր։ Այցելուներին կներկայացվեն ավանդական կերակրատեսակներ, խաղեր, երգեր և պարեր։ Փառատոնի զարդը լինելու է մասուրով ու բանջարով պատրաստված շորվան։ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանը նշեց, որ համայնքում, հատկապես Ռինդ բնակավայրում, բնակիչների շրջանում կա մեծ ոգևորություն։ 

«Բոլոր ջանքերը ներդրվում են, որ այն շատ լավ անցնի ու դառնա ավանդական։ Այս փառատոնով մի քանի խնդիր ենք լուծում։ Առաջինը նպատակ ունենք վեր հանել մշակութային արժեքները, ամբողջացնել ու որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնել։ Մյուս կողմից նման միջոցառումները մեծ կարևորություն ունեն համայնքի զարգացման համար։ Ակնհայտ է, որ այն սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն է ունենում՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը»,-ասաց Արմինե Վարդանյանը։ 

Նման նախաձեռնություններն իրենց հերթին համայնքում բերում են տարբեր ուղղություններով զարգացման, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման։ Շատ ակտիվ արձագանքում են նաև տեղի բնակիչները, տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների ու հյուրատների թիվը։ Արենիում նկատվում է ներդրումների ծավալների ավելացում։  

Հայերեն Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները