Եվրոպա

Օրբանը դեմ է հանդես եկել ֆոն դեր Լայենի վերընտրվելուն

2 րոպեի ընթերցում

Օրբանը դեմ է հանդես եկել ֆոն դեր Լայենի վերընտրվելուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետով վերընտրվելուն՝ պաշտոնավարման «ցածր արդյունքների» պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Funke մեդիախմբի լրագրողի այն հարցին, թե ինչու է Օրբանը ցանկանում կանխել ֆոն դեր Լայենի վերընտրվելը, Հունգարիայի վարչապետը խոսել է նրա ձախողումների մասին։

«Նրա ցածր արդյունքների պատճառով: «Կանաչ» վերափոխումը համընդհանուր անհաջող կառավարում է, միգրացիոն փաթեթը չի լուծում ոչ մի խնդիր: Եվրոպան ավելի լավ ղեկավարության կարիք ունի: Կան բավականին տաղանդավոր քաղաքական գործիչներ, որոնք կարող են դա (անել)», - ասել է Օրբանը:

Խոսելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների մասին՝ քաղաքական գործիչը նշել է նաև ԵԽ-ի նախորդ կազմի թույլ հաջողությունները։

Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ եվրոպացիները փոփոխություններ են ուզում, սակայն, Օրբանի խոսքով, ղեկավարությունում կմնա նույն կառավարական կոալիցիան:

«Ես ուրախ չեմ այն ​​բանից, թե ինչ է կատարվում: Մենք կառուցվածքային խնդիր ունենք», - հավելել է նա:

Ֆոն դեր Լայենը հավակնում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետին: Վերընտրվելու համար ԵՄ-ի երկրների ղեկավարները պետք է առաջարկեն նրա թեկնածությունը Եվրախորհրդարանի նոր կազմի լիագումար նիստում։ Քվեարկության ժամանակ նրան անհրաժեշտ է ստանալ պատգամավորների առնվազն 361 ձայն։

Հունիսի 24-ին Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկում են կառույցի առաջիկա հինգ տարիների ռազմավարական օրակարգը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և եվրադիվանագիտության ղեկավարների պաշտոնների համար թեկնածությունները։

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Աշխարհ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Աշխարհ

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Աշխարհ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Աշխարհ

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Աշխարհ

Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Աշխարհ

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Աշխարհ

«Ֆուկուսիմայում» օգոստոսից ի վեր ավարտվել է թույլ ռադիոակտիվ ջրերի յոթերորդ արտանետումը

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Ռուսաստան

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում