Մերձավոր Արևելք

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է վերածվել ավելի լայն հակամարտության՝ ներգրավելով Իրանը և Իրանի աջակցությունը վայելող զինյալներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ օդուժի գեներալ, զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Բրաունի կարծիքով՝ Իրանը հակված է ավելի ակտիվորեն աջակցել «Հեզբոլլահ»-ին, քան ՀԱՄԱՍ-ին, հատկապես, եթե զգա, որ «Հեզբոլլահ»-ին «լուրջ վտանգ է սպառնում»։

««Հեզբոլլահ»-ն ավելի մարտունակ է, քան ՀԱՄԱՍ-ը, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր հնարավորություններին, հրթիռների քանակին և նման բաներին։ Եվ ես պարզապես կասեի, որ իմ կարծիքով, Իրանն ավելի հակված կլինի ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահ»-ին», - Բրաունն ասել է լրագրողներին Բոտսվանայում կայանալիք աֆրիկյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մեկնելիս:

Նա հավելել է. «Կրկնում եմ, այս ամենը կարող է նպաստել տարածաշրջանում հակամարտության ընդլայնմանը և Իսրայելին իսկապես ստիպել անհանգստանալ ոչ միայն այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրի հարավային մասում, այլև այն մասին, թե ինչ է տեղի ունենում հյուսիսում»։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 23-ին Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում