Իրավունք

Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը հայտնում են, որ մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն (ծնված 1986թ.), ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելու ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, որսորդական հրացանից կրակ է բացել՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։ 

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործը վնասազերծվել է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում