Մայմեխ լեռան տարածքից փրկարարները դուրս են բերել մոլորված քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում
![Մայմեխ լեռան տարածքից փրկարարները դուրս են բերել մոլորված քաղաքացիներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/24/5ijhtSmSoHGp3hJDDBitb24ewanUKuXRiruGQxXS.webp)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 23-ին ժամը 21։42-ին ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են Մայմեխ լեռան ստորոտներից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք: