Իրավունք

ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվե

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվե

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։

Ավելի վաղ՝  ոստիկանությունը հաղորդել է երեք զոհի և ութ վիրավորի մասին Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով: Այնուհետև հաստատվել է, որ չորրորդ անձը մահացել է բուժհաստատությունում:

Նշվում է, որ տուժածների թվում կա երկու ոստիկան, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրի տեսագրությունից պարզ է դարձել, որ ավտոկայանատեղիում որսորդական հրացանով զինված տղամարդը կրակել է այնտեղ եկած  սպաների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել:

Հրաձգություն սկսած անձը ծանր վիրավորվել է և բերման  ենթարկվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում